Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 26

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ երկուշաբթի կհանդիպենք ու քեզ կվերադարձնեմ այն ողջ-առողջ ու ետ կստանամ համապատասխան գումարը: Երիտասարդն, անակնկալի գալով նման պահվածքից, միայն գլխով համաձայնության նշան ցույց տվեց: Մինչ վարորդն ու առջևի ուղևորը իրենց զրույցն էին վարում, ետին նստատեղում նստած տղամարդու աչքից չվրիպեց դիմացի մյուս մայթում երկու տղամարդկանց հայտնվելը: Նրանք արագ նստեցին սրճարանի մուտքից մի քանի մետր այն կողմ կայանած մեքենան ու վայրկյաններ անց նրանց մեքենան շարժվեց դեպի խաչմերուկը: Տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ նույն պահին մեկ այլ մեքենա անցնելով իրենց իսկ մեքենայի կողքով, կանգնեց լուսացույցի կանաչ լույսին սպասող «Միթսուբիշի» մակնիշի մեքենայի ետևում: «Փաստորեն մենք մենակ չենք»,― ինքն իրեն ասաց տղամարդը: ―Քեզ հաջողություն: Դեռ կհանդիպենք,― ասաց վարորդը երիտասարդին: ―Հաջողություն,― կամաց ասաց երիտասարդն ու դուրս եկավ «Պորշե» մակնիշի մեքենայից: Վարորդը փոխանցեց միացված նոթբուքը տղամարդուն: ―Մինչ երկուշաբթի պատրաստ լինեն բոլոր հնարավոր փաստաթղերը գործի վերաբերյալ: Մենք ամեն գնով մեկ լումա անգամ չենք կորցնի, այլ միայն կշահենք,― անգլերեն խոսեց տղամարդը: Վարորդի դեմքին նորից հայտնվեց սառը ժպիտ, իսկ պատասխանը շատ կարճ էր ու նորից անգլերեն: ―Օքեյ... Երիտասարդը մի քանի րոպե կանգնած մնաց տեղում, որտեղ քիչ առաջ կանգնած էր հերթական պատվիրատուի մեքենան: Իրեն վտանգ էր սպառնում: Այն ամենը ինչին ինքը ծանոթացավ, կարող էր 26