Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
լցրել են այստեղ: Դու ավելի լավ կանես պարանը գտնես, որ
կարողանամ կապել այն քարից, գուցե հաջողվի դուրս գալ առանց
երկար տանջվելու, ― շարունակեց Սարգիսը՝ նայելով փոսից դուրս
գտնվող քարին:
Անին հետևեց Սարգիսի խորհրդին ու սկսեց թափված հողի ու
քարերի կտորների մեջ փնտրել պարանը, որն իր ձեռքում էր մինչ
ընկնելը:
Անին նկատեց, որ հողի հետ ոչ միայն բնական քարեր են այլև
բետոնե մեծ ու փոքր քարեր:
―Այստեղ նույնպես բետնի կտորներ կան, նայի՛ր,―ցույց տվեց
Անին,― ուղղակի ժամանակի ընթացքում այն կորցրել է ամրությունը
ու քո քաշից ջարդվել,― սկսեց ծիծաղել Անին, դուրս քաշելով գտնված
պարանի ծայրը:
―Էլ մի, ես վաթսուն կիլո էլ չկամ,― նեղացավ Սարգիսը:
Մի փոքր լռությունից հետո լսվեց Սարգիսի ձայնը:
―Ինձ թվում է՝ մենք հերթական անգամ մի նոր բացահայտում ենք
անելու, այստեղ նայիր,― իր մոտ կանչեց Անիին Սարգիսն ու գրեթե
պառկելով խոնավ հողին՝ սկսեց ձեռքերով մի կողմ տանել
հողաշերտը: ― Այստեղ ինչ որ բան է գրված:
Սարգիսն ավելի մեծ եռանդով սկսեց հողը մի կողմ տանել:
Բետոնե անկյունասյան վրա ինչ-որ պատկեր էր երևում, բայց
պատկերի մեծ մասը ծածկված էր հողով: Անին երկու քայլ արեց դեպի
Սարգիսն ու կանգնեց նրա գլխավերևում: Խավարի մեջ նկատվում էր,
որ բետոնե սյան վրա շրջանաձև պատկեր կա դրոշմված: Սարգիսը
սկսեց փչել փորագրված պատկերի արանքները հողից մաքրելու
համար: Նա ավելի ուշադիր նայեց քանդակված պատկերին ու
զարմանքով
մի
կողմ
տարավ
ձեռքը,
իսկ
Անին,
որ
հետաքրքրությունից ելնելով մի փոքր խոնարհվել էր, երբ տեսավ
ամբողջական պատկերը, չճաց ու ետ-ետ գնաց:
24