Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 23

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ *** Անին ու Սարգիսը հայտնվել էին ուղղանկյունաձև տուփ հիշեցնող ոչ այդքան մեծ քարե պատերով անձավում: ―Ինչպե՞ս ես, ― հարցրեց Սարգիսը օգնելով, որ Անին ոտքի կանգնի: ―Ամեն ինչ լավ է կարծես, այս ո՞ւր ընկանք... ―Ուր ընկա՞նք, նոր թագավորություն: Սարգիսն սկսեց քահ-քահ ծիծաղել ու իր ծիծաղով վարակեց Անիին: ―Անհնար է քեզ հետ տեղ գնալ ու մի արկածի մեջ չընկնել: Եթե դու հիշում ես նման գոնե մեկ օր, հիշեցրու ինձ, ― թափ տալով հագուստը` շարունակեց Անին,― իսկ հիմա ասա ինչպես ենք դուրս գալու այս դամբարանից: Անին հայացք գցեց շուրջը ու մոտեցավ Սարգիսին, ով շոշափում էր քարե պատը: ―Վերջապես սա ի՞նչ է, այն հաստատ քարանձավ չէ, առավել ևս բնական կերպով առաջացած: ―Այո, այս դեպքում քեզ հետ միանգամայն համաձայն եմ, ― դեմքին լուրջ արտահայտություն տալով խոսեց Սարգիսը,― նայիր այստեղ: Ապարները կտրված են, իսկ անկյունում… Սարգիսը մոտեցավ քարայրի ծայրին, որ ուղիղ անկյուն էր կազմում: ―Աստված իմ, սա երկաթբետոն է: ―Բայց որքան ես սիրում հիասթափեցնել ամեն հարցում: Ես մտածեցի հայտնվել ենք Տիգրան Մեծի դամբարանում… Ի դեպ այն ժամանակ բետոնը որպես շինանյութ օգագործվո՞ւմ էր: ―Որքան ես գիտեմ բետոնը առաջինը սկսել են կիրառել հռոմեացիները, Հայաստանում նույնպես այն կիրառվել է: Բայց իսկապես պետք է հիասթափեցնեմ, այս բետոնը կես դար էլ չկա, որ 23