Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
նախնական հետազոտությունների ներկայացնում ու օժանդակում
արդեն
մեկ
այլ
համապատասխան
կազմակերպության՝
լիցենզիա
ստանալու
Կառավարությունից
գործում:
Կարճ
ժամանակում մի քանի անգամ ավելի գումար վաստակելով և
տնօրնելով արդյունահանված պաշարների մեծ մասին՝ ձեռքերը
լվանում էր:
―Գուցե իրենք էլ չգիտեն, որ այդ հատվածում ռադիոակտիվ
տարրերի կուտակումներ կան, ―ճակատը շփելով խոսեց Դավթյանը:
Դավթյանի ասածը ծիծաղեցրեց Արտեմին:
―Ես էլ էի այդպես մտածում, մինչև մի շատ հետաքրքիր նյութին
ծանոթանալը: Պարզվում է, ձեր հարգարժան մարզպետի մոտ
ազգականը բավականին մեծ ներդրում ունի այդ ընկերությունում:
―Գնե՞լը, ― զարմանքը չկարողացավ զսպել Դավթյանը:
―Այո՛, Գնելը: Հենց նրա մտահղացումն էր հանքի շահագործումը
սկսել լեռան հյուսիսային հատվածից, իր բարեկամ մարզպետի
տարածքում: Ես անգամ տեղյակ եմ՝ «ՀԵՄ Մոնիթը» կարողացել է
համոզել շատերին, որ միանշանակ կարող է այնպես անել, որ
ռադիոակտիվ տարրերը մակերես դուրս չգան: Բայց ամենակարև n5