Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
դեպքերում աչք է փակում ու արդյունքում լինում է այն, ինչ այսօր
ունենք: Իսկ դու տեղյա՞կ ես «ՀԵՄ Մոնիթ» ընկերության մասին:
Ներդրող
կազմակերպությունը
առաջին
մի
քանի
ամսում
արդյունահանված պաշարների միայն քսան տոկոսն էր տնօրինում,
որն էլ, ըստ համապատասխան պայմանագրի` հանդիսանում էր
նախնական հետազոտությունների փոխհատուցում:
Տարեց տղամարդը մի հայացք գցեց իրենցից ոչ հեռու նստած
երիիտասարդի ուղղությամբ, ով ուշադրությունը չէր կտրում իր առջև
դրված նոթբուքից ու միաժամանակ համտեսում էր քաղցրավենիքը:
―Ամուր բռնիր ու կարդա,― ավելի կամաց շարունակեց տարեց
տղամարդը:
Մի քանի րոպե լռություն տիրեց: Լսվեց բջջայինի ձայնը, որ
դրված էր սեղանին: Խաչիկն արագ սեղմեց անջատման կոճակը:
―Դեռ կհացնես ուսումնասիրել, բայց եթե երկու խոսքով ասելու
լինենք՝ այդ ընկերության մեքենայությունները բացահայտված են:
Խաչիկ Դավթյանի համար ամեն ինչ պարզ էր: Ընդամենը երկու
տարի առաջ ստեղծված այս կազմակերպության թեթև ձեռքով մի
շարք հանքարդյունաբերական ընկերություններ ստացել էին տասից
ավել հանքերի շահագործման
լիցենզիաներ: Կազմակերպության
մոնիթորինգային ծրագրերը իրականացվում էին Կառավարության
պատվերով: Ներդրումային ընկերություններին ավելի գայթակղիչ
առաջարկներ
անելու
համար
Կառավարությունն
ինքն
էր
պատվիրում հետազոտությունը և արդյունքերը տրամադրում հանքարդյունահանող ընկերությանը: Ստացվում էր՝ արդյունաբերական
ընկերություններին մնում էր միայն շահագործել հանքը: Նախատեսված գնահատումը, հետազոտական ողջ ծախսերը իրականացում
էր տեղական կազմակերպությունը. բավականին մատչելի գներով և
պետբյուջեի հաշվին: Լեռան հատվածում վերջին մեկ տարվա
ընթացքում որևէ հետազոտական աշխատանքներ ինքը չէր նկատել:
«ՀԵՄ
Մոնիթ»
ընկերությունը
մսխում
21
էր
գումարը,
առանց