Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 20

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Դեռևս նախորդ դարի հիսունականներից այստեղ տարվել են գաղտնի ուսումնասիրություններ ռադիոակտիվ տարրերի ուրանի, հայտնաբերման թորիումի համար: և այլ Նախկին Խորհրդային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արգելվել է հանքի շահագործումը ցանկացած տիպի հանույթի համար: Աշխատանքների հենց սկզբից նկատվել էր ռադիոկատիվ ֆոնի մեծացում և արդյունքում արված փոսերը լցվել էին բետոնով: ―Աստված իմ, չեմ հավատում, որ այսքան տարի դու լուռ ես մնացել: Բայց ինչու՞, իսկ ինչո՞ւ նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― Խաչիկը չկարողացավ զսպել հուզմունքը: ―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով, իսկ ես հիմա նման կառույցների համար հասարակ բնապահպան եմ և ոչնչով չեմ տարբերվում այն բնապահպաններից, ովքեր շարունակում են բողոքել: ―Բայց սրանք փաստեր են... ―Խաչիկ մի ծիծաղեցրու, ես միայնակ ծերունի եմ, ես չեմ կարող մեն huk