Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 19

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ բայց հավատա, որոշ մարդիկ լավ հոգ ենք տանում որ նրանք չիմամանան ոչինչ: Հանքը կշահագործվի, մոնիթորինգ իրականացրած ընկերությունները կհասցնեն լուծարվել ու միակ պատասխանատուն կմնա այդ միջազգային կորպորացիան: Քեզ թվում է ինչն է՞ հիմնական պատճառ հանդիսանում, որ զարգացող երկրներում ներդրումներ անելը ավելի մեծ ռիսկերի հետ են կապում: Միայն նման ոչ պատասխանատու ընկերությունների: ―Բայց Կառավարությունը… ―Կառավարությունը ի՞նչ,―ընդհատեց Արտեմը,― կարծո՞ւմ ես նախարարներն իրենք պետք է գան ու ուսումնասիրե՞ն, իհարկե ոչ, բայց հենց այդ Կառավարության մեջ կան շատ չինովնիկներ, որոնց թեթև ձեռքով «ՀԵՄ Մոնիթի» նման ընկերությունները մի քանի տարում հասնում են այնպիսի հաջողությունների, որ ասելու չէ, ու հետո արագ անհետանում, ինչպես լինելու է այս դեպքում: Մի քանիսին գուցե կարողանան ենթարկել պատասխանատվության, բայց բոլոր մեղավորներին գտնել անհնար է: Խաչիկը նորից գլուխը բարձրացրեց պլանշետի գերզգայուն էկրանից: ― Ուզում եմ իմանալ, որտեղից քեզ այսքան ինֆորմացիա… Դիմացինի դեմքին խաղաց հերթական ժպիտը: ―Խաչիկ ջան, մի մոռացիր, ժամանակին ես խորհրդային մեր Հանրապետության առաջատար բնապահպաններից մեկն էի ու հատկապես Թեժ լեռան հանքավայրի ուսումնասիրությունների կազմակերպիչներից մեկը: Խաչիկը հայացքը նորից էկրանին սևեռեց: Ինքն Արտեմին ճանաչում էր վաղուց: Միասին շատ անգամ էին սեղան նստել ու վեր կացել, բայց հիմա էր հասկանում՝ Արտեմը ամեն ինչ չէ, որ իրեն ասել էր: Այն, ինչ կարդաց ինքը րոպեներ առաջ, կցնցեր բոլորին: Պարզվում է Թեժ լեռան հատվածը հանդիսանում ռադիոակտիվ տարրերի մեծությամբ երկրորդ տարածքը Հանրապետությունում: 19