Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 18

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Ընկնելուց վայրկյաններ անց Սարգիսի աչքերը հարմարվեցին մթությանը ու վախը փոխվեց զարմանքի: Ուր ինքը հայտնվել էր, բնավ քարայր չէր: Այն ուներ հստակ անկյուններ, իսկ պատերին երևում էին ապարի մեխանիկական կտրման հետքեր: Ոտքերի տակ հարթ էր ու բավականին կոպիտ: Բարեբախտաբար վերևից պոկված հողակտորը առաջինն էր հասել գետին ու իր «վայրէջքն» ավելի փափուկ դարձրել: Վերևում երևաց Անին: ―Ան, առաջ չգաս, ոտքերիդ տակ ոչինչ չկա... Անին փորձեց մի քայլ ետ գնալ, բայց արդեն ուշ էր: Սարգիսը տեսավ ինչպես փափուկ հողը փլվեց ու Անին հողի հաստ շերտի հ iuoµm5j