Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 17

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ոտքը մխրճվեց փափուկ հողի մեջ, ապա զգաց ինչպես իր կոշիկն ամբողջությամբ անցավ հողի տակ: Անին իրենից բավականին հեռվացել էր ու լուսանկարչական սարքը ձեռքին լուսանկարում էր հովիտը: Զարմանքից քարացած երիտասարդը շրջվեց գործընկերուհին և մինչ կհասնցեր ձայն հանել, հողը ոտքերի տակից փախավ ու հասկացավ, որ գահավիժում է ներքև: Վերջին պահին կարողացավ գոռալ: Անին նայեց ձայնի ուղղությամբ բայց Սարգիսին չտեսավ: ―Այս անգամ, է՛լ չեմ հավատա, բավական է կատակես, գործի՛ անցիր: Անին Սարգիսին վաղուց էր ճանաչում ու գիտեր՝ կատակասեր Սարգիսը երբեք առիթը բաց չէր թողնում վախեցնելու, զվարճանալու համար: ―Օգնի՜ր... Անին շրջվեց դեպի ձայնը՝ հասկանալով, որ այս անգամ կատակ չի անում: Ինչ-որ վատ բան է կատարվել: ―Ան, առաջ չգաս, քարանձավ է... Բայց Անին ոչ թե առաջ էր գալիս, այլ վազում էր: Հանկարծ նրա դիմաց հայտնվեց ավելի քան մեկ մետր տրամագծով խորխորատ: Անին վախեցած կանգ առավ ու նայեց ներքև: Մոտ երեք մետր խորության մեջ ընկած էր Սարգիսը: ―Ան, մի վախեցիր, կարծես ամեն ինչ լավ է, կոտրվածք չունեմ: Տես` կարո՞ղ ես պարան գտնել: Ուսապարկի մեջ նայիր: Անին սարսափած ետ քաշվեց ապա գրպանից հանեց բջջայինն ու փորձեց օգնություն կանչել, բայց ապարդյուն, այստեղ կապ չկար, հետո վազեց ուսապարկի մոտ: Սարգսի ականջին հասնում էր Անիի հեկեկոցը: ―Անի՛, ես չեմ մահացել, հերիք է լացես: Անին վերջապես գտավ պարանը ու վազեց Սարգիսի մոտ: 17