Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 16

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ընթացքում: Նրա հայացքը կանգ առավ մատուցողուհու կողմը, ապա լայն ժպիտ պարգևեց մատուցողուհուն ու համտեսեց թխվածքը: *** Գյուղապետարանից դուրս գալուց հետո Անին ու Սարգիսը մեքենայով դուրս եկան գյուղից ու երբ արդեն մեքենան անկարող էր շարունակել բարձունքը, ոտքով շարունակեցին վերելքը: Նրանք արդեն պատրաստված էին եկել՝ լեռան շուրջը մի լավ թափառելու համար: Վերևում ամպեր էին կուտակվում: Ամեն դեպքում պետք էր շտապել, հատկապես բարձունքը բավականին երկար էր, իսկ արահետը տեղ-տեղ կորչում էր թփերի ու մացառուտների արանքում: Եղանակի կտրուկ փոփոխությունը տարվա այս եղանակին այդքան էլ արտասովոր չէր, բայց անհրաժեշտ էր նկարահանում կատարել մինչ կսկսվեր տարափը: Գյուղը բավականին հեռու մնաց ու կորավ լեռան փեշի մյուս կողմում: Գրեթե 2500 մետր բարձությունից բացվում էր չքնաղ տեսարան: Երկուսն էլ կանգ առան: ―Հենց այստեղից էլ կարող ենք սկսել,―առաջարկեց Անին: Սարգիսը հանեց լուսանկարահանման սարքը ու տվեց Անիին, իսկ ինքը միացրեց տեսախցիկը: Ու հենց այդ պահին երևաց արևը: Պետք էր շտապել, քանի որ հյուսիսից եկող սև ամպերը կարճ ժամանակ հետո կհասնեին արևին: ―Իսկապես որ, չուտես, չխմես նստես ու մտիկ անես,―կատակեց Սարգիսը: ―Հիմա որ անձրևը սկսվի, ես քեզ կասեմ,― վրա բերեց Անին ծիծաղելով,―ավելի լավ է եռոտանին ամրացնես: Սարգիսը գլխարկն ավելի ամուր սեղմեց գլխին ու եռոտանու ոտքը փորձեց ամրացնել քարե ելուստի ու հողի արանքում, որպեսզի այն հնարավորինս ամուր լինի: Բայց անսպասելիորեն եռոտանու 16