Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 15

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ նրանցը: Երիտասարդն ակտիվացրեց մեկ այլ ծրագիր ու սեղմեց «ուղարկել» տարբերակը: «Հիմա անհրաժեշտ է միայն մեկ հպում, դե»,― հայացքը տղամարդկանց սեղանին հառեց երիտասարդը: ―Բայց ինչու՞, նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― ականջակալում լսվեց ավելի երիտասարդ տղամարդու ձայնը: ―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով… «Ինչ խոսելու ժամանակ է, սեղմիր, դե՛»― բայց պլանշետի էկրանին ոչ ոք չէր հպվում: Հատուկ ծրագիրն ուղարկված էր, անհրաժեշտ էր միայն համակարգի ակտվացում և այն աննկատ կներբեռնվեր ու կկարողանար կրկին վերադառնալ սկզբնական համակարգ, բայց այս անգամ իր հետ բերելով համակարգի ողջ ինֆորմացիան: Երիտասարդի նոթբուքի էկրանին կրկին հայտնվեց հաղորդագրություն ՝ «Սպասել, վերբեռնվում է»: Ահա տղամարդը վերջապես հպվեց գերզգայուն էկրանին, ու նոթբուքի էկրանին նորից հայտնվեց հաղորդագրություն՝ «Վերբեռնված է»: Մի քանի գործողություններից հետո երիտասարդին մնում էր սպասել ու ներբեռնել պլանշետի երեսուներկու գիգաբայթ հիշողության ծավալից ընդամենը մեկ գիգաբայթը, իսկ այն ընդամենը րոպեների հարց էր: «Իսկապե՜ս, այս սրճարանում հիանալի WI-FI կապ է գործում»: Երիտասարդը մեջքը հենեց աթոռի թիկնակին ու վայելեց հերթական սուրճի գավաթից արված կումը: Ամեն ինչ այնպես ստացվեց, ինչպես ցանկանում էր: Նրանց խոսակցությունը ձայնագրվում է, իսկ պլանշետի ինֆորմացիան հասանելի կլինի իրեն հաշված րոպեների 15