Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 14

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ նայեց համոզվելու համար արդյո՞ք իրեն չեն նայում: Ամեն ինչ նորմալ էր կարծես: Մոտեցավ մատուցողուհին ու սկուտեղը դրեց սեղանի ազատ մասում, ապա պարունակությունը սեղանին տեղափոխելուց հետո ստանալուվ միայն գլխի մեկ թեթև շարժումով շնորհակալություն, հեռացավ: Այն պահից ինչ երիտասարդը հայտնվեց սրճարանում, նրա ուշադրության կենտրոնում դիմացի շարքի նստած տղամարդիկ էին: Ալեհեր ծերունու՝ (թեպետ տարիքը չէր գերազանցում վաթսունը, բայց մազերն ամբողջությամբ ճերմակ էին) դեմքն իրեն շատ լավ տեսանելի էր, բայց ծերունու դիմաց նստած միջին տարիքի տղամարդու դեմքը չէր երևում, թեպետ ինքը շատ լավ գիտեր այդ մարդկանց ու անգամ գլխի էր ընկնում թե ինչի մասին են նրանք զրուցում: Երիտասարդը ձեռքն աննկատ շարժեց թղթերի վրայով ու ականջակալի մեջ լսվեցին առաջին ձայները, իսկ էկրանին հայտնվեց հաղորդագրություն՝ «Ձայնագրե՞լ, թե ոչ»: Երիտասարդը սեղմեց «ձայնագրել» տարբերակը ու մի կում արեց սուրճի գավաթից: Փոքրիկ սարքը, որ մատուցողուհուն կրիչ էր թվացել, իրականում ձայնագրման թվային սարք էր, որ ունակ էր մինչև տասը մետր հեռավորության վրա գրանցել ձայնային ալիքները, իսկ սարքի ծայրին տեղադրված լուսաթարթիչը օգնում էր, որ սարքը գրանցի այն ձայնային ազդանշանները, որոնք գալիս են համապատասխան վայրից միայն: Ականջակալը լուռ էր, ապա գրեթե շշուկով լսվեց՝ «Աստված իմ, չեմ հավատում»: Տղամարդկանց սեղանին կար նոր սերնդի «Այփադ» ու ավելի երիտասարդ տղամարդը ժամանակ առ ժամանակ ինչ-որ գործողություններ է անում, սեղմելով պլանշետի էկրանին: «Միայն թե միացված լինի», ― մտքում աղաչեց երիտասարդն ու ակտվացրեց ծրագիրը: Մի քանի վայրկյան անց էկրանին հայտնվեցին բոլոր հնարավոր սարքերը որոնք կարող էին միացված լինել տեղի WI-FI-ից: «Այփադ» պլանշետ միայն մեկն էր ու հենց 14