Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 13

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Գործավարուհին արագ բացեց դուռն ու չկարողացավ զսպել ճիչը: Պարոն Գևորգյանը պառկած էր հատակին, ձախ ձեռքը կիսածալված ու ձգված էր, իսկ աջ ձեռքով սեղմում էր կրծքավանդակը: *** Սրճարանի անկյունի սեղանիկի մոտ նստած երիտասարդը միացրեց նոթբուքն ու WI-Fi միջոցով միացավ համացանցին: Այստեղ հաճախ են հայտնվում նման երիտասարդներ, ովքեր այցելում են սրճարան օգտվելու միայն գերարագ կապից, բայց այս երիտասարդն առաջին անգամ էր այս սրճարանում: Շուտով սեղանին հայտնվեց նաև մեկ այլ սարք, որն ավելի շուտ կրիչ էր հիշեցնում: «Հերթական այցելուն, որ հայտնվել է այստեղ, ֆիլմ ներբեռնելու համար», ― մտածեց մատուցողուհին ու ժպիտը դեմքին մոտեցավ սեղանին: ―Բարև Ձեզ, ի՞նչ կկամենաք: ―Մեկ գավաթ սուրճ, բնական հյութ ու ամենաթարմ խմորեղենի մի կտոր: Մատուցողուհին անակնկալի գալով նման արագ պատվերից ու նման ինքնավստահ կեցվածքից, միայն մի քանի վայրկյան լռությունից հետո կարողացավ պատասխանել՝ հիմա: «Համացանցի հերթական զոհերից մեկը», ― մտքում հաճախորդի հասցեին շպրտեց մատուցողուհին ու քայլեց դեպի բարը: Երիտասարդի սեղանին հայտնվեց նաև ականջակալ, ու հիմա նրա ողջ ուշադրությունը գամվեց համակարգչի էկրանին: Ձեռքի մի փոքր շարժումով սեղանին դրված տարօրինակ փոքր առարկան, որ մատուցողուհու կարծիքով ամենայն հավանականությամբ մեծ ծավալի հիշողության կրիչ պետք է լիներ, հայտնվեց թղթապանակից հանված մի քանի թղթերի արանքում: Երիտասարդը մի պահ շուրջը 13