Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
***
Մարինեն հազիվ
կարողացավ
ասել, թե
ով
է
սպասում
ընդունարանում, երբ լսեց պարոն Գևորգյանի ոչ այնքան նյարդային,
այլ հուզված ձայնը՝ թող մտնի:
Գևորգյանն արդեն երեք տարի մարզպետ էր, ու Մարինեն երբեք
իր վերադասին նման տրամադրության մեջ չէր տեսել: Երիտասարդի
հետ հանդիպումն ավելի կարճ տևեց, քան գյուղապետի: Համ էլ
ընդմիջման ժամն է մոտենում, լավ է որ մարդ չկա, կարող է հանգիստ
հարցնել ու գնալ ընդմիջման:
Հազիվ էր մոտեցել դռանը, երբ ներսից լսվեց մարզպետի բարձր
ձայնը: Մարինեին թվաց՝ իրեն է կանչում, բայց Գևորգյանը
սովորություն չուներ գոռալ, ընդամենը սեղմում էր կանչի կոճակը:
Հեռախոսի զանգի ձայն չէր եկել: Մարզպետը ակնհայտորեն
զայրացած էր: Դռան արանքից Մարինեն տեսավ Գևորգյանին, որ
բջջայինն ականջին պահած այս ու այն կողմ էր քայլում:
―Ինչպես կարող էիր նման բան անել, ապուշ... Դու օգտվեցիր իմ
վստահությունից...
Տիրեց լռություն, բայց այդ լռությունը պայթեց մարզպետի բամբ
ձայնից:
―Ուրեմն կան մարդիկ նախարարի՞ց էլ վերև, հա՞, նախագահի՞ց
էլ: Դու ոչնչի էլ չես հասնի, ես քեզ թույլ չեմ տա...
Մարինեին թվաց՝ մի բան գետնին ընկավ: Մեկ ակնթարթ հետո
բջջայինի մարտկոցը հայտնվեց դռան ու պատի անկյունում:
«Բջջայինը գետնին հարվածեց»,―անցավ Մարինեի մտքով, բայց
հենց այդ վայրկյանին ականջին հասավ մեկ այլ ձայն՝ ցավից
բացականաչության:
12