Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 11

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ երիտասարդ: Գևորգյանն անմիջապես ճանաչեց նրան: «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցիչն էր: Գևորգյանն արագ մոտեցավ սեղանին, հավաքեց թղթերն ու տեղավորեց թղթապանակի մեջ: ―Ուրեմն այսպես: Այս թղթերը վերցնում ես, իջնում Մարտինյանի մոտ, ես հիմա նրան կտեղեկացնեմ: Կրկնօրինակում ես, պահում ես քեզ մոտ, մյուսը հենց այսօր կուղարկեմ նախարարություն: Վաղը կհանդիպենք: Եթե նոր ու արժեքավոր բան իմանաս, իմաց տուր հենց այսօր: Դավթյանը անակնկալի եկավ Գևորգյանի նման պահվածքից, բայց մտածեց որ փաստաթղթերն իսկապես ազդեցին: Մինչ Դավթյանը կհասցներ ձայն հանել, մարզպետն արդեն հավաքում էր մարզպետարանի բնապահպանության վարչության պետի աշխատասենյակի հեռախոսահամարը: Վայրկյաններ անց Դավթյանը դուրս եկավ Գևորգյանի աշխատասենյակից ու ընդունարանի դռան մոտ հանդիպեց բարձրահասակ, ակնոցով երիտասարդի, որ հենց այդ պահին ուզում էր բացել ընդու