Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 10

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ շահագործումը, ―վերջապես խոսեց Գևորգյանը՝ սևեռուն հայացքը ուղղելով Դավթյանի կողմը: ― «ԻնտՎես Մեթալ» ընկերությունը բավականին հայտնի ընկերություն է և նրան է վստահված այս աշխատանքը, խուսափելու համար հնարավոր բոլոր վատ հետևանքներից: Ի՞նչ է ստացվում, որ կազմակերպությունը ամիսներ շարունակ ուսումնասիրություններ է անցկացրել և կեղծե՞լ արդյունքները: Տիրեց քար լռություն: Վերջապես լռությունը խախտեց Դավթյանը: ―Ինչպես պարզվում է, այո: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ընկերությունը, որը զբաղվել է նախնակական հետազոտական աշխատանքերով, «ԻնտՎես Մեթալ»-ը չէ, այլ տեղական կազմակերպու-թյուններից մեկը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ «ԻնտՎես Մեթալ»-ի համար հետազոտություններ անցկացնող ընկերությունն է մեղավոր այս ամենի մեջ: Մարզպետի նյարդերը տեղի տվեցին, նա արագ վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Դրսում դեռ շարունակվում էր բնապահպանների ցույցը: ― Նախարարությունում, համոզված եմ, չգիտեն այս մասին: Տվյալ ընկերությունը զբաղվել է մի շարք նման հանքերի ուսումնասիրմամբ, և բնականաբար երաշխավոր է հանդիսանում: Վատն այն է, որ Կառավարությունն արդեն իսկ թույլատրել է ու հիմա ամեն վայրկյան կարող են սկսվել աշխատանքները: Նորից տիրեց քար լռություն: ―Բայց սա դեռ ամենը չէ, ― խոսեց գյուղապետը, վաղն իմ ձեռքում կլինեն փաստաթղթեր, որոնք իսկապես կստիպեն այդ ընկերությանը ենթարկել պատասխանատվության: Գևորգյանն ասես չլսեց ինչ ասաց Դավթյանը: Նրա ուշադրությունը գրավեց «Պորշե» մակնիշի մեքենան, որ կանգ առավ հենց մարզպետարանի շենքի դիմաց: Մեքենայից դուրս եկավ մի 10