Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Ոստիկանները Սամվելին ու Տաթևին ներս ուղեկցեցին:
-Նրանց բռնեցի՞ք, - մի կերպ կարողացավ հարցնել Սամվելը իրեն
ուղեկցող ոստիկանին:
-Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է: Նրանց էլ արդեն հայտնբերել
ենք, հեռու չէին հասցրել փախչել:
Սամվելին պառկեցրին: Տաթևը նստեց կողքին:
-Ինչ եղավ, քեզ չեն վնասե՞լ, - հարցրեց Սամվելը:
-Չէ, բախտս բերեց, որ Բադալյանն ինձ փակեց սենյակում:
-Իսկ ի՞նչպես դուրս եկար, - զարմացավ Սամվելը:
-Այնպես, ինչպես մենք մտանք Սարգսյանի աշխատասենյակ, ծիծաղեց Տաթևը, - ես դուրս եկա հենց այն պահին, երբ դրանք
հեռացան: Նրանք իմացել էին, որ ոստիկաններն այստեղ են գալիս,
այդ պատճառով էլ շտապում էին րոպե առաջ փախնել:
- Փաստորեն միայն այն երեքը չեն:
-Նրանք միայն կատարողներն էին, - շարունակեց Տաթևը,- ես դռան
մյուս կողմից լսում էի նրանց խոսակցությունները: Երբ տանից դուրս
եկան, ես արդեն բացել էի դուռը: Հետո նկատեցի, որ լողավազանում
ես, դե հետո արդեն ինքդ գիտես:
-Ա՜, ուրեմն դո՞ւ ես ինձ դուրս հանել ջրից:
Տաթևը միայն գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
-Իսկ ո՞ւր է կրիչը:
-Թաքցրել եմ այն սենյակում, որտեղ ինձ բանտարկեց, այն մեկը
մեկ այլ կրիչ էր, որ հասցրեցի վերցնել Անահիտից:
-Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ Բադալյանն ինձ արդեն
հավատացրել էր, թե դու անմիջական կապ ունես ահաբեկիչների
հետ:
91