Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
ինքնավստահ կեցվածքով: «Այ թե կին է: Ապագա կինս գոնե նրա
խիզախության տասը տոկոսն էլ ունենա հերիք է»:
Հետո հայտնվեցին մարդասպանները: Իրեն հիմա քաշում էին վեր:
Անզագայացած մարմինը ի վիճակի չէր դիմադրելու: Հանկարծ
նրանցից մեկը ուժեղ հարվածեց կրծքավանդակին:
«Շնչի՛ր, շնչի՛ր»:
«Միթե՞ արդեն դժոխքում եմ»:
Երկրորդ հարվածն այնքան ուժեղ էր, որ թվաց թոքերն հիմա դուրս
կթռչեն:
-Չհամարձակվես մեռնել, լսո՞ւմ ես, չհամարձակվես: Շնչի՛ր, ականջին էր հասնում ձայնը:
Ամենատարօրինակն այն էր, որ քիչ առաջ նետեցին ջուրը, իսկ
հիմա