Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 89

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Սամվելը նրանց մտադրության մասին գլխի ընկավ միայն այն ժամանակ, երբ հրեցին դեպի ավազանի կողմը: Նրա ուժասպառ ձայնը ոչ ոք չէր էլ լսում: Երկու ամուր ձեռք բարձրացրին նրան ու մեկ ակնթարթ հետո ջուրն ամբողջությամբ կլանեց Սամվելի մարմինը` խլացնելով վերջին օգնության ճիչը: Ոտքերն ու ձեռքերն այնքան ամուր էին կապված, որ շարժել չէր կարող: Կարող էր միայն կծկվել ու ուղղվել: Մեկ վայրկայն հետո ջրում հայտնվեց նաև Բադալյանը, բայց նա որևէ կերպ կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Սամվելը փորձում էր և վերջին ճիգերը գործադրում դուրս լողալու համար, բայց ապարդյուն, ամեն շարժումից հետո մարմինն ավելի էր սուզվում սառը ջրի մեջ: Թոքերը պահանջում էին թթվածին, սակայն դեռ դիմադրում էր: Ամենաշատը մեկ րոպե կարող էր շունչը պահել, այնուհետ ուղեղից եկած ազդակները կստիպեին շնչել ու ջուրը կլցվեր թոքերը: Թթվածնային քաղց ու հետո ուղեղի բջիջների մահ: Վերջ այլևս ի վիճակի չէր շունչը պահել ու թոքերում եղած օդն արտաշնչեց: Օդի պղպջակները վայրկենապես հայտնվեցին աչքերի առջև, իսկ սառը ջուրը ողողեց նախ կոկորդը, ապա իր սառնությամբ պատեց ներսը: Սամվելը զգաց ինչպես է իր մարմինը կատարում վերջին ջղաձգումները, մակերեսին հասնելու համար, սակայն բաղձալի օդը բավական հեռու էր: Այլևս ոչինչ չէր տեսնում, թեպետ աչքերը հնարավորինս փորձում էր բաց պահել: «Եվ սա է վե՞րջը: Ոչ մեկ չի կարող իմանալ ինչ է մահը, մինչև ինքը չմահանա»: Աչքերի առջև օրվա ողջ անցուդարձն էր: Սպանություն, փախուստ, կրակոցներ… Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր Տաթևը, իր 89