Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
դեմքն ամբողջվին այրան մեջ կորած էր: Նրանցից մեկը շտապեցնում
էր:
«Հավանաբար գտել են Տաթևին»:
Սամվելը հուսահատ փակեց աչքերը:
«Ամեն ինչ կորած է»: Սամվելի ականջին հասավ կպչուն
ժապավենի բացվելու ձայնը: Հիմա էլ ոտքերն են կապում: Առանց
դիմադրության ցույց տալու թույլ տվեց, որ հանցագործը ժապավենը
փաթաթի ոտքերին, ապա սկսեցին կապել Բադալյանին: Մյուսը
սկսեց Սամվելի ոտքերից քաշել ու քարշ տալով դուրս հանեց
սենյակից: Միջանցքով անցնելիս Սամվելը հայացք ձգեց այն սենյակի
ուղղությամբ, որտեղ Բադալյանը բանտարկել էր Տաթևին: Դուռը փակ
էր: Սամվելը հայացքը թեքեց դռան կողմը, հույս ունենալով դռան ու
հատակի ճեղքից որևէ բան տեսնել, ու երբ արյունլվա դեմքը սահում
էր դռան կողքով, նկատեց այն ինչ ուզում էր: Տաթևի կոշիկները: Նա
կանգնած էր հենց դռան հետևում:
«Միայն թե նրան չվնասեն»…
Սամվելը չհասկացավ ինչպես հայտնվեց տան դռան շեմքի մոտ,
միայն զգաց, որ քարե աստիճաններից գլորվում է վար: Նույն
բախտին արժանացավ նաև Բադալյանը:
Ականջին հասնում էին ահաբեկիչների կանչերը: Նրանցից մեկը
հասցրել էր արդեն կանգնել շքեղ առանձնատան դարբասների մոտ:
«Հեռանում են… Իսկ մեզ, իրենց հե՞տ են տանում», - ինքն իրեն
հարցրեց Սամվելը: Բայց հանցագործները մտադիր էլ չէին ավելորդ
բեռ տանել իրենց հետ:
Գերիների վերջին հանգրվանը կդառնար հսկա լողավազանը, որն
ամբողջությամբ լցված էր ջրով:
88