Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Հանցագործները սկսեցին կոտրատված ռուսերենով բղավել `թե
ուր է կինը: Նրանցից մեկը դուրս եկավ սենյակից. հավանաբար
Տաթևին
փնտրելու:
Սամվելը
հայացքով
փորձեց
հասկացնել
Բադալյանին, որ չխոսի: Տաթևին գտնելու դեպքում կսպանեին
բոլորին ու ապացույցն էլ կվերացնեին: Այսպես գոնե հնարավոր
կլիներ
ժամանակ
շահել
և
գուցե
համոզել,
որ
կրիչի
պարունակությունն ամբողջովին ջնջվել է:
Հանցագործներից
մեկը
մոտեցավ
ու
սկսեց
ոտքից
գլուխ
խուզարկել: Սամվելի մոտ ոչինինչ չկար, իսկ Բադալյանի գրպանից
հանված հեռախոսը փշուր-փշուր եղավ հատակին:
Նրանցից
մեկը,
որ
հրամայել
էր
կապել
և
հավանաբար
հանցագործների պարագլուխն էր, կռացավ ու նայելով Բադալյանի
աչքերին հրացրեց.
-Ո՞ւր է կրիչը:
Բադալյանը հայացքով ցույց տվեց համակարգչի կողմը:
Մի քանի անգամ կրիչը համակարգչին միացնելուց ու անջատելուց
հետո համոզվեցին, որ այն ամբողջությամբ դատարկ է, սակայն
նրանց համար այն այդքան էլ կարևոր չէր կարծես, քանի որ սկսեցին
անմիջապես հարցնել թե ուր է Տաթևը:
Ինքնաձիգի
կոթն
առաջ
մեկնած`
հանցագործը
կանգնեց
Բադալյանի առաջ ու կրկնեց հարցը: Բադալյանը չպատասխանեց:
Դեմքին ուժեղ հարվածը չուշացավ, որից հետո հերթը հասավ
Սամվելին: Սամվելը նույնպես չպատասխանեց ու ինքնաձիգի կոթը
երկրորդ անգամ դիպավ դեմքին:
Մի պահ թվաց կորցրեց կառավարումն ու ուշագնաց եղավ: Երբ
բացեց աչքերը, երեք հանցագործները ինչ-որ բան էին խոսում: Նրանց
էր միացել երրորդը: Բադալյանը հավանաբար ուշագնած էր եղել ու
87