Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Հանկարծակիի եկած Բադալյանը փորձեց մի քայլ հետ գնալ ու
ընկավ հատակին, բայց միայն նա չէր: Ինչ որ մեկի գեր մարմինը
հայտնվեց Բադալյանի ոտքերի մոտ: Լսվեցին աղաղակներ:
«Աստվա՜ծ իմ, նորից նրանք»:
Սենյակ խուժեցին չորսը: Երեքը մինչև ատամները զինված էին,
իսկ մյուսը, ում հրեցին ու պառկեցրին հատակին ոչ այլ ոք էր քան
Գաբրիելյանը: Ահաբեկիչներից մեկը ինքնաձիգի կոթով հարվածեց
Սամվելին ու վերջինս դարձավ երրորդ պատանդը:
Գաբրիելյանին հետևել էին ու հասել տեղ:
Ահաբեկիչները ինչ-որ կցկտուր բառեր էին արտասանում:
«Հաստատ հայեր չեն, - մտածեց Սամվելը: - Աստված իմ, եթե
պիտի սպանվեմ սրանց ձեռքով, ուրեմն միայն արժանապատվորեն»:
Փորձեց վեր կենալ, բայց երեսին ստացավ հաջորդ հարվածը:
Արյունը լցվեց բերանն ու աչքերը:
Ականջին հասան Գաբրիելյանի խոսքերը.
-Տականքներ,
սպանում
եք`
դե
սպանեք,
-
գրեթե
գոռաց
Գաբրիելյանն ու փորձեց վեր կենալ: Բադալյանը փորձեց կանգնեցնել
ու ձեռքը բռնեց: Մի պահ լռություն տիրեց, ու պայթեց կրակոցի
ձայնը: Փակ սենյակում օդը թնդաց պայթյունից: Սամվելի` արյունով
լցված աչքերը միայն տեսան ինչպես Գաբրիելյանի մարմինը
տապալվեց ու ընկավ իրենից մի քանի սանտիմետր այն կողմ:
Արյունը սկսեց տարածվել դիակի շուրջը:
Կրակողն ահասարսուռ ու հիստերիկ կերպով սկսեց ծիծաղել:
-Կապել երկուսին էլ,- հրամայեց նրանցից մեկը:
Սամվելին պառկացրին, ապա ձեռքերն ամուր կապեցին: Վիրավոր
ձեռքի ցավը ստիպեց, որ ճչա, բայց ձայնը կոկորդից դուս չեկավ,
բերանն ամբողջությամբ արյամբ էր լցված:
86