Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Տեսնո՞ւմ ես, ես ասում էի: Քեզ նույնպես խաբեցին: Այնտեղ ոչինչ
չկա, այդ ամենը միայն հանցագործներին ճանապարհը ցույց տալն
էր:
Սամվելը չէր էլ լսում Բադալյանի ասածը: Երբ բացեց աչքերը,
դիմացը փոքրիկ կրիչն էր` վրան նկարված կարմիր կակաչ: Նրան
թվաց որ պատկերն առաջին անգամ չէր տեսնում: Վայրկյան անց
հիշեց, որ նման գեղեցիկ կակաչ Տաթևը նկարեց իր նոթատետրում:
Սամվելը նորից վերհիշեց պահարանի բացելը, փաստաթղթերը,
գումարը, կրիչը… Այն մեկն ուրիշ է: Այն ավելի մեծ էր ու
ամբողջությամբ սև և մետաղյա կափարիչով: Սա այլ կրիչ է, ավելի
շուտ Տաթևինը, այն մեկը, որի համար Անահիտը գնացել էր Տաթևի
աշխատասենյակ: Ամեն ինչ իր տեղն էր ընկնում ասես: Տաթևը
հասցրել էր վերցնել այն, մինչ պատուհանից փախնելը: Այստեղ էլ
Բադալյանին տվել այն, որն ամբոջությամբ դատարկ էր:
Սամվելը բարձրացրեց գլուխը: Աչքերի առջև մի պահ ամեն ինչ
սևացավ, գլուխը պտտվեց: Մեկ վայրկյան անց նկատեց Բադալյանին:
Նա նստած էր բազմոցին ու կոնյակ էր հ