Արմեն Մխեյան
կարևոր
էր
միջազգային
Դավաճանության գինը
հանցագործ
կազմակերպության
և
մարդասպանների մեղքն ապացուցելու համար:
Այս պահին նժարին դրված էր ոստիկանության և ուժային այլ
կառույցների օպերատիվության հարցը: Վարանել չէր կարելի…
***
-Չի կարող պատահել, - բացականչեց Սամվելն ու տեղից վեր
թռավ:
Բադալյանը մեկ քայլ հետ գնաց` ատրճանակն ուղղելով Սամվելի
վրա:
-Առանց հիմարությունների…
-Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում դա, - գոռաց Սամվելը, սպառնում են ոչնչացնել ազգդ, իսկ դու դեռ զե՞նք ես պահում վրաս:
-Այն ամբողջությամբ վերացվելու է, իսկ մեղավորը պատասխան
կտա:
-Ո՞վ պետք է պատասխան տա, - ընդհատեց Սամվելը,- առաջինը
դու պետք է պատասխան տաս:
-Չհամարձակվես մեղադրել, - սպառնագին նետեց Բադալյանը,
թափ տալով ատրճանակը:
Սամվելը նստեց աթոռին: Ձախ ձեռքն այլևս չէր զգում: Վերքն
շարունակում էր արնահոսել: Բադալյանին վնասազերծել չէր կարող:
Աչքին ընկավ կոնյակի շիշը: Սենյակից դուրս պրծնելու միակ
տարբերակը մնում էր հարձակումը:
Սամվելը կախեց գլուխն, ու աչքերը ցավից փակեց:
84