Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
ձևափոխություններից, բայց մասնագետներն արդեն իսկ հասցրել էին
զեկուցել ազգային անվտանգության սպառնալիքի մասին:
Միակ ամբողջական տարբերակն ահաբեկիչներին հաջողվել էր
ձեռք բերել, սակայն Մհեր Ստեփանյանի պնդմամբ կար նայև այդ
ամենի թվային տարբերակը, որ Տաթևի մոտ պետք է լիներ, քանի որ
նա ու այս պատմության մյուս հերոսը` լրագրող Սամվել Գևորգյանը,
կարողացել էին ձեռք բերել մինչ ահաբեկիչների հարձակումը:
Համենայնդեպս այդպես էին կարծում բոլորը: Եթե կարողացել են
ճողոպրել մարդասպանների ձեռքից, ուրեմն ունեին թաքցնելու բան:
Այլևս համբերել չէր կարող: Մի հայացք գցեց պատուհանից դուրս:
Ամենուր լրագրողներ էին, տեսախցիկներ:
Դուռը թակեցին:
-Մտե՛ք:
Դռան շեմքին հայտնվեց ոստիկանության ծառայության պետի
տեղակալը:
-Պարոն ոստիկանապետ հայտնաբերվել են հետքեր: Օպերատիվ
խումբն արդեն մեկնել է, դուք միանո՞ւմ եք:
-Անխոս:
Մեքենայում ոստիկանապետին ներկայացրեցին մանրամասները:
Նախարարի զանգը գաղտնալսվել էր, պարզվել գտնվելու վայրը:
Շնորհիվ Գաբրիելյանի բջջայինի հայտնի էր նաև նրա գտնվելու
վայրը: Նա հավանաբար շտապում էր Բադալյանի մոտ, իսկ
հանցավոր խմբի հետքերով դեռ աշխատում են:
Դատելով նախարարի ձայնից ու խոսելաձևից ամեն ինչ կարող էր
այլ կերպ զարգանալ ու այդ դեպքում կտուժեին Տաթևն ու Սամվելը:
Գաբրիելյանը կարողացել էր համոզել նախարարին, որ վերջինս
վերացնի ապացույցը, գուցե նաև վկաներին: Իսկ ապացույցը շատ
83