Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 82

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Մհերը բացատրում էր` բարձրաստիճան պաշտոնյայի վախից: Իսկապես, առանց ապացույցի մեղադրելը կարող էր այլ ավարտ ունենալ, իսկ ապացույցը փոխնախարարի աշխատասենյակում էր: Ահա թե ինչու էր Տաթևն առաջին հերթին նետվել փոխնախարարի աշխատասենյակ: Ոստիկանության ու ԱԱԾ-ան պահանջով կարճ ժամանակամիջոցում գաղտանզերծվել էին փոխնախարարի, Տաթևի և այլ աշխատակիցների հեռախոսազրույցները: Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ մեծ օժանդակություն ցույց տվեց ու ամբողջովին ներգրավվեց գործի ընթացքին: Թեպետ ՀՔԾ հատուկ գործերով բաժնի ղեկավարն այդքան էլ մեղք չուներ, քանի որ պարզվել` էր նրա համակարգիչն ու բջջայինը գաղտնալսվել են ահաբեկիչների հետ կապ ունեցող ցանցահենների կողմից, և արդյունքում պաշտոնյան դարձել էր մի շարք շաղկապված հանցագործությունների պատճառ` տեղեկատվության արտահոսքի պատճառով: Հնարավոր է, որ ահաբեկիչների հաջորդ թիրախը լինի հենց ինքը, սակայն նա դեռ պատասխանատվության կենթարկվի պետության դեմ հանցանք գործելու համար, իր ընտանիքի անդամները կկանգնեն դատարանի առջև հանցավոր կերպով առանձնապես մեծ չափով պետությանը վնաս հասցնելու, պետության հաշվին իր ընկերության միջոցով վտանգավոր սերմերի ներկրման համար: Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Լոնդոնից եկած պատասխանը թերևս ամբողջական չէր, այն հիմնավորմամբ, որ իրենք չեն կարող ամբողջական հաշվետվությունը ներկայացնել, սակայն կարճ եզրահանգում տվել էին: Փաստ էր, որ այդ կերպ ազգաբնակչությունը կարող էր կանգնել մեծ վտանգի առջև: Թեև ինքն այդքան էլ գլուխ չէր հանում գենետիկ 82