Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Իսկ դու հավատացի՞ր, - ժպտաց Տաթևը մի փոքր լռությունից
հետո:
-Դե՜, - հապաղեց պատասխանել Սամվելը` ձևացնելով թե հազում
է, - ամեն դեպքում համոզիչ տեսակետ էր:
-Ինչպե՞ս կարող էիր…
-Տիկին
Ստեփանյան,
-
երիտասարդ
ոստիկանը
հայտնվեց
Սամվելի գլխավերևում, - ոստիկանապետը Ձեզ հետ ուզում է զրուցել:
Տաթևը փորձեց վեր կենալ, բայց Սամվելը բռնեց ձեռքը:
-Ինչո՞ւ էիր բղավում, որ չհամարձակվեմ մեռնել:
Տաթևը ժպտաց:
-Որ չհամարձակվեիր:
Սամվելի դեմքին ժպիտ հայտնվեց, ոստիկանն էլ ծիծաղը հազիվ
կարողացավ
զսպել,
քանի
որ
իր
կողքին
փայլեց
գեներալ-
լեյտենանտի ուսադիրը:
-Տիկին Ստեփանյան, պարոն Գևորգյան, թույլ տվեք նախ
շնորհակալ լինել ձեր կատարած աշխատանքի համար, - խոսեց
ոտիկանապետը,- իհարկե սխալների մասին ևս կխոսեք, - քմծիծաղով
Տաթևին նայելով շարունակեց նա, - ձեր շնորհիվ հանցագործ
խմբավորման բոլոր անդամները հայտնաբերվել են և վնասազերծվել:
-Բայց դեռ շատ ուրիշ անելիքներ կան…
Գիտեմ, գիտեմ, - ընդհատեց Տաթևին ոստիկանապետը քաջ
գիտակցելով ինչ նկատի ունի պաշտոնյան, - դեռ կհասցնեք օգնել մեզ
այդ անելիքների հարցում չափելու դավաճանության գինը:
Տաթևն ու ոստիկանապետը միասին դուրս եկան սենյակից, թույլ
տալով որ բժիշկները զննեն Սամվելին:
92