Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Ոստիկաններին հակիրճ ներկայացնելով կատարվածը` փորձեց
շարժվել դեպի խմբագրություն, բայց այս անգամ լրագրողների մի մեծ
խումբ շրջապատեց իրեն:
-Սամվել, քա՞նի հրազենային վերք կար…
-Մեքենայի, մակնիշն ու պետհամարանիշը հիշո՞ւմ եք…
-Ի՞նչ տեսակի զենք էր…
Սամվելը նայեց շուրջը հավաքված լրագրողներին. յուրաքանչյուրն
զինված էր տեսախցիկով: Տարօրինակ կաշկանդվածություն զգաց:
Միշտ ուրիշներն էին իր ուշադրության կենտրոնում, իսկ այսօր ինքը:
Իր հագուս