Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը կարողանա
շնչել:
-Ոստիկանություն, շտապ օգնություն կանչե՛ք, - գոռաց նա:
-Չտա՛լ, չտա՜լ ոչ մեկին, - հազիվ կարողացավ արտաբերել
վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը:
-Մի խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք:
-Չտա՜լ, - շարունակեց վիրավորը:
-Զանգեցի՞ք շտապ օգնություն, - հարցրեց Սամվելն իրեն մոտեցած
մարդկանց:
Մի քանիսը գլխով արեցին:
Սամվելի ուշադրությունն այդ պահին գրավեց երիտասարդ կինը:
Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ
առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել
վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան` գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը
կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը
կորել էր ամբոխի մեջ:
***
Մեդիամոլ լրատվականի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանն
ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից
րոպեներ անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին
տեղափոխեց
հիվանդանոց,
իսկ
լրագրողները,
մարդիկ
ու
ոստիկաններն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը
ուշքի չէր գալիս կատարվածից հետո:
Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով նման հանցագործություն:
8