Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Երիտասարդ կինը նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի՝ Տաթև Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ:
«Հետո կասեն, թե լրագրողներն անգամ իրենց անձնական կյանք
են ներխուժում», - մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց մեքենայի
կողապակիները՝ պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ
մեքենայի դուռը բացվեց ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից:
Սամվելին կրկին թվաց, որ տիկին Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինն արագ
քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու արդեն
բավական հեռացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել:
Հանկարծ Սամվելի ականջին հասավ մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան:
Մինչ Սամվելն ինքն իրեն կհարցներ, թե տեսնես` ո՛ր պաշտոնյայի
անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան
անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց
վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած մեքենաների
ուղղությամբ:
Երբ բարձրացրեց գլուխը հասկացավ, որ թիրախը պաշտոնյան էր
և ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային համակարգերը
գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը:
Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս թռավ ու վազեց դեպի վիրավորը:
Միջին տարիքի տղամարդը դեմքով դեպի գետինն էր պառկած՝
ամբողջովին արյան մեջ:
7