Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես
թե քանի թշնամի կարող է քողարկել այն…
Արմեն Մխեյան
Օրը շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում
չէր զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ
մեքենան կայանել կանգառում:
«Առավոտյան եթե սկսենք բարկանալ, ապա ի՞նչ կլինի օրվա մյուս
ժամերին,-
ինքն
իրեն
հանգստացրեց
Սամվելն
ու
արձակեց
ամրագոտին: Նրա ուշադրությունը գրավեց ոչ հեռու կայանած
մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր ու վերջին
սերնդի ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր`
նրա հետ համեմատած: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ
դեմքը իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող և լրատվական
ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր, նա լավ ճանաչում էր այդ
կնոջը, ով բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու դեմքը չէր երևում, բայց վառ
կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էին այն մասին, նա ևս
պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից,
քանի որ Կառավարական շենքը հենց գրասենյակի հարևանու