Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 5

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Հեղինակի կողմից Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան: Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը: Գլխավոր հերոսները, քաջ գիտակցելով, թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել պետությունը, անհավասար պայքարի մեջ են մտնում` հանուն ճշմարտության բացահայտման, սակայն ապացույցը մեկն է, իսկ այն ձեռք բերելու համար ստիպված են խախտել օրենքը: Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին... Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում` լի անսպասելի լուծումներով: Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող է վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը: Վեպում օգտագործվել են պետական մի շարք կառույցների անուններ, ինչպես նաև Mediamall.am և 1in.am լրատվական կայքերի անունները: Հերոսները, սյուժեն ու նրանց անունները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահականություն: Հատուկ շնորհակալություն Mediamall.am, 1in.am կայքերին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել վեպի ստեղծման գործում: 5