Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Լվացվելուց հետո երբ Սամվելը մտավ աշխատասենյակ, առաջին
իսկ գործողությունը հեռուստացույցն ու համակարգիչը միացնելն
եղավ:
Եթերում արդեն իսկ մի շարք հեռուստաընկերություններ հեռարձակում էին րոպեներ առաջ կատարվածը:
«…Բժիշկների գնահատմամբ վիրավոր փոխնախարարի վիճակը
խիստ ծանր է: Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար:
Արձակված գնդակներից չորսը դիպել են կրծքավանդակին»…
Հազիվ էր նստել, երբ դռան ետևից աղմուկ լսվեց: Գոհարն էր:
-Չեմ կարծում, որ կկարողանա խոսել Ձեզ հետ...
Դուռը թակեցին ու առանց սպասելու պատասխանի՝ բացեցին:
Շեմքին հայտնվեց բավականին հմայիչ ու նրբաոճ հագուկապով
այն նույն կինը, ում քիչ առաջ տեսել էր Սամվելը մեքենայում:
Սամվելը հայացք գցեց շփոթված Գոհարի դեմքին, ով աչքերով
փորձեց հասկացնել, որ չկարողացավ կանգնեցնել հյուրին:
Հյուրը, չսպասելով հրավերի, առաջ եկավ: Սամվելը փորձեց ոտքի
կանգնել:
-Հուսով եմ` դուք չեք վիրավորվել, մենք պետք է զրուցենք հոդվածի
վերաբերյալ:
«Հոդվածի վերաբերյա՞լ: Այս կինն կամ աննորմալ է կամ էլ դեռ
շոկային վիճակում»:
-Ի՞նչ հոդված տ...
-Կխնդրեի, որ մեզ մենակ թողեք, - ավելի բարձր ու ակնհայտ
փորձելով ընդհատել Սամվելին, շարունակեց կինը:
Գոհարը զայրութով լի հայացք ձգեց անկոչ հյուրի ուղղությամբ ու
դուրս եկավ:
10