Armen Mkheyan Դավաճանության գինը | Página 11

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Դուռը փակվելուն պես կինը մեկ քայլով մոտեցավ սեղանին ապա վերցրեց սեղանին դրված նոթատետրն ու գրչամանից մատիտ և սկսեց ինչ-որ գրառում անել թղթի վրա: Սամվելին այս ամենը ծիծաղելի էր թվում: Երբ փորձեց ձայն հանել, կինը նորից միջամտեց. -Գիտեմ, դժվար է խոսել այն ամենից հետո, ինչին այսօր ականատես եք եղել, բայց որպես լրագրող ես իմ աշխատանքն եմ կատարում: «Լրագրո՞ղ: Չէ՜, Տաթև Ստեփանյանն առնվազն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, կամ էլ ուներ»: Մեկ վայրկյան էլ ու նրա համբերություննը կլցվեր այս խեղկատությունից, բայց Տաթևը դեպի իրեն շրջեց նոթատետրը, որին մանր ու գեղեցիկ տառերով գրված էր՝ «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ»: Սամվելի գլխին ասես ցնցուղից սառը ջուր մաղեցին ու նա լուռ նստեց աթոռին: Տաթևը նիհարակազմ, բավականին գեղեցիկ դիմագծերով կին էր: Թեպետ տարիքը երեսունն անց էր, բայց ավելի փոքր էր երևում: Նրա ձեռքն արագ շարժվում էր թղթի վրա: Երբ ավարտեց երկրորդ գրառումը, մեկնեց որպեսզի Սամվելը կարդա: «Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց»: Սամվելը զարմացած նայեց Տաթևի դեմքին հասկանալու համար, արդյոք այս ամենը խա՞ղ է թե, ոչ: Բայց Տաթևի մտահոգ ու վախեցած դեմքը խոսում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Նոր գրությունը չուշացավ. «Վերցրեք կոստյումն ու հետևեք 11