Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Առաջ անցի՛ր, - հրեց դեպի դիմացի դուռը Սամվելին, - բաց դուռն
ու մտիր ներս:
Սամվելը կամաց բացեց դուռն ու առաջ գնաց:
-Հիմա կտեսնենք թե ինչ կա սրա մեջ, - քթի տակ խոսելով
Բադալյանը միացրեց համակարգիչը:
Բադալյանը Սամվելին նստեցրեց համակարգչի դիմաց, ապա
կրիչը մեկնեց նրան, որպեսզի միացնի համակարգչին:
«Տեսնես ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:
Սամվելը հայացք գցեց շուրջը: Պատուհաններ չկային, միակ ելքը
դուռն էր: Սենյակն ավելի շուտ աշխատասենյակ էր հիշեցնում`
գրապահարաններով, գրասեղանով, առանձին բազմոցով ու փոքրիկ
սեղանիկով և հասկանալի էր, որ այստեղ հյուրեր հաճախ են լինում:
Սեղանին դրված կիսադատարկ կոնյակի շիշը վկայում էր Սամվելի
ճշմարտացիության մասին:
Համակարգիչը միացավ և արդեն հնարավոր էր տեսնել կրիչի
պարունակությունը:
Բադալյանն ավելի մոտ