Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Գաբրիելյանը՞, վստահ եմ երկար չի մնա, նրան նույնպես
կհասցնեն այն աշխարհ ուղարկել:
-Բայց նրանք ահաբեկիչներ էին, կարծում եք նրանք հրահանգներ
են ստանո՞ւմ…
-Այո, հրահանգներ են ստանում Հայաստանից, - շարունակեց
Բադալյանը պատուհանից նայելով դուրս:
Սամվելը հայացք ձգեց անկյունում ընկած Տաթևի ուղղությամբ:
«Չէ՜, այստեղ մի բան այն չէ, կա՛մ Տաթևին իսկապես հաջողվել
իրեն մատների արանքով խաղացնել, կամ է՛լ, Բադալյանին նույնպես
ձեռնտու է վերացնել վկաներին ու ապացույցը»:
-Այդ դեպում եկեք այսպես անենք, - մի փոքր մտածելուց հետո
խոսեց
Սամվելը,
-
կրիչի
պարունակությունը
ուղարկենք
ոստիկանություն, այդպիսով ապացույցը մենք կապահովագրենք:
Բադալյանի դեմքին հայտնվեց մի այնպիսի հեգնական ժպիտ, որ
Սամվելը սարսռաց:
«Տղայի գլուխն աշխատում է: Գաբրիելյան, եթե քեզ չհասցնեն
մարդասպանները վերացնել, ապա հաստատ կօգնեմ, որ բանտ
ընկնես: Բադալյանը չի կարող մոռանալ, քո վատությունը»:
Լսվեց Տաթևի ձայնը:
«Հավանաբար ուշքի եկավ», - անցավ Սամվելի մտքով:
-Հիմարություններ չանես, - ատրճանակը նորից Սամվելի ուղղությամբ պահելով, մոտեցավ Բադալյանը, - ոտքի կանգնիր ու առաջ
ընկիր, - հրամայեց նա:
Սամվելը կարող էր մեկ անգամ էլ փորձել զենքը խլել Բադալյանի
ձեռքից, բայց վերքը թույլ չէր տա, և հետո ինքը լրիվ խճճվել էր արդեն:
Ո՞վ է էր արդար, ո՞վ` մեղավոր: Սամվելը դուրս եկավ սենյակից:
Նրան հետևեց Բադալյանը, որը դուռը դրսից բանալիով փակեց:
79