Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Պարոն Բադալյան, խնդրում եմ, հանգստացեք: Ես ամեն ինչ
կբացատրեմ: Խնդրում եմ զենքը մի կողմ տարեք…
-Լռի՛ր, - բղավեց Բադալյանը, - չասես ոչ մի բառ: Հանի՛ր
գրպանիցդ այն, ինչ գողացել եք Սարգսյանի աշխատասենյակից:
Սամվելի ու Տաթևի հայացքները խաչվեցին:
-Ես այն միայն համապատասխան անձանց կտամ…
-Հենց հիմա տուր այն, թե չէ ամեն ինչ ավելի վատ կլինի:
Բադալյանը մեկ քայլ առաջ եկավ ու ատրճանակն ուղղեց Տաթևի
ճակատին: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:
-Մնա՛ տեղդ:
Սամվելին ամեն ինչ ավելի պարզ էր դառնում թե ինչու Բադալյանը
փորձեց օգնել: Նախարարն անմիջական կապ ունի այս ամենի հետ և
իրեն անհրաժեշտ է վերացնել վերջին ապացույցը:
-Տաթև, ես խաղ չեմ անում:
-Ես կտամ ձեզ, բայց եթե արդարության կողմնակից եք, խնդրում եմ
զանգահարեք ոստիկանություն, իրենք կպարզեն ով է անմեղ, և ով
մեղավոր:
-Լռի՛ր: Իհարկե կապացուցեն. չէ՞ որ դու հասցրել ես վկայով
ապահովագրել քեզ: Հանիր հենց հիմա... թե՞ ես հանեմ:
Տաթևը ձեռքը տարավ գրպանը, դանդաղ հանեց կրիչն ու մեկնեց
Բադալյանին: Բադալյանն արագ վերցրեց այն ու մինչ կհասցներ մեկ
քայլ հետ գնալ, Սամվելը հարձակվեց: Բադալյանն անակնկալի գալով
ատրճանակն ուղղեց Սամվելի կողմ: Տաթևը հասցրեց որքան ուժ
ուներ աքացի տալ: Լսվեց կրակոց: Բայց Սամվելն արդեն իսկ
հասցրել էր բռնել նախարարի ձեռքն ու շեղել կրակոցի ուղղությունը:
Բադալյանին հաղթել ավելի դժվար էր: Ուժեղ հարվածը Սամվելի
վիրավոր ձեռքին ստիպեց, որ վերջինս հետ ընկնի բազմոցին:
76