Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Երկու օր առաջ պաշտպանության նախարարությունն ԱԱԾ-ի
օժանդակությամբ լայնածավալ ստուգումներ սկսեց անցակցնել
Արարատի մարզում: Տեղեկատվություն էր ստացվել երեքից չորս
հոգանոց դիվերսիոն խմբի սահմանի հատման մասին: Նրանց գտնել
չհաջողվեց և ահա արդյունքը:
Գալստյանը իր արած հայտնագործությունից այնքան էր ոգևորվել,
որ դեռ այլ ապացույցներ ևս կնշեր, բայց Մեսրոպյանն այդ պահին
արդեն զանգահարում էր ոստիկանապետին:
-Նոր խումբ ուղարկեք հյուրանոց, շուրջկալ կազմակերպել,
դադարեցնել երթևեկությունը, ոչ մի մեքենա առանց ստուգելու
քաղաքից դուրս չթողնել, -բղավում էր Մեսրոպյանը:
-Պարոն գնդապետ, - Մեսրոպյանի ետևից վազում էր Գալստյանը, ոստիկանություն զանգ տված կառավարական համարը նույնն է ինչոր նախարարինը:
Ոստիկանության
ծառայության
պետը
հավանաբար
չլսեց
Գալստյանի վերջին խոսքերը, քանի որ հեռախոսի մյուս ծայրին լսվեց