Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Բերեք հայտնաբերված հագուստը,- ասաց Մեսրոպյանը:
Ոստիկանության
լեյտենանատը
պոլիէթիլենային
թափանցիկ
տոպրակով փաթաթված հագուստը հանձնեց ու արագ հեռացավ:
-Հագուստին ամրացված է կեղծ ոստիկանական տարբերանշան, առանց տոպրակից հանելու` ցույց տվեց Գալստյանը, - սա ենթադրում
է, որ ով էլ որ հանդիսանում է հագուստի տերը, արդեն իսկ օրենքի
խախտում է կատարել: Լեյտենանտը կրկին մոտեցավ ու թուղթ
մեկնեց Գալստյանին, ապա ներողություն խնդրելով հեռացավ:
Գալստյանը մի հայացք գցեց թղթի վրա ու դեմքին հայտնվեց
ժպիտ:
-Պարոն Մեսրոպյան, սա էլ ապացույցը, - դատաբժշկական
եզրակացությունը
մեկնելով
խոսեց
Գալստյանը,
-
հագուստը
պատկանել է սպանված և ինքնությունը դեռևս չբացահայտված
տղամարդուն:
Քիչ առաջ դատաբժիշկները մարմնի տարբեր
հատվածներում հայտնաբերել են դաջվածքներ, որոնք շատ ավելի
խոսուն են, քան անձամբ դրանց տերը:
Գալստյանը Մեսրոպյանին մեկնեց մի քանի լուսանկար:
Մեսրոպյանի ձեռքում սահմռկեցուցիչ լուսանկարներ էին: Այնտեղ
մարդկային
մարմիններ
էին`
անդամահատված,
հրազենային
վնասվածքներով և ամբողջովին արյան մեջ կորած:
-Սրանք արցախյան պատերազմի ժամանակ սպանված աֆղան
մոջահեդների դիակներ են, - բացատրեց Գալստյանը:
«Ի՞նչ է նշանակում ամենը», - ինքն իրեն հարցրեց Մեսրոպյանն ու
հարցական հայացքով նայեց Գալստյանին:
-Տենո՞ւմ եք դաջվածքները, - շարունակեց Գալստյանը, - նման
կիսալուսնաձև դաջվածք ունի նաև սպանվածը:
-Միջազգային ահաբեկչական խումբ, - բացականչեց Մեսրոպյանը:
74