Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
Բադալյանը մի քանի հայհոյախառն արտահայտություն արեց ու
ատրճանակի կոթով որքան ուժ ուներ` հարվածեց Տաթևի գլխին:
Տաթևն ուշագնաց եղավ ու ընկավ հատակին:
-Ապո՛ւշ. չե՞ս հասկանում, դու էլ ես նրա զոհը: Ինքդ քեզ հարց չե՞ս
տալիս ինչու հենց դու դարձար նրա հետ այս պատմության հերոսը:
-Նրան օգնություն է պետք, - գոռաց Սամվելը:
-Հա՜,
հավանաբար
հանցակից
ընկերներից,
-
շարունակեց
հեգնական տոնով Բադալյանը, - իմ նախարարությունում իսկական
ահաբեկիչներ են եղել, ու ես չեմ իմացել, իսկ մի քանի ստոր
աշխատակիցներ հաջողությամբ խաբել են ինձ:
-Ի՞նչ եք զառանցում, վերջ տվե՛ք:
-Չգոռա՛ս, տխմարի մեկը, - մոտենալով Սամվելին ու ատրճանակը
ճակատին սեղմելով գրեթե մռնչաց Բադալյանը, - չե՞ս հասկացել, որ
դու էլ ես զոհ: Քեզ խաբել են, իսկ դու՛, ինչպես որ ես, դարձանք
գործիք:
Սամվելը շարժեց գլուխը` ցույց տալով, որ համաձայն չէ
Բադալյանի ասածի հետ:
-Չե՞ս հավատում: Արի միասին վերլուծենք այսօր տեղի ունեցածը
հենց սկզբից, - շարունակեց Բադալյանը`զենքը մի կողմ տանելով, առավոտյան նա գալիս է քեզ մոտ ու ասում, որ բանալին քեզ մոտ է,
այնպես չէ՞:
Սամվելը ոչինչ չպատասխանեց:
-Որևէ տարօրինակ զգուշավորություն չե՞ս նկատել նրա պահվածքում: Դե իհարկե չես նկատի, իսկ ես դեռ երկու ամիս առաջ
նկատեցի, երբ իմացա որ ինքն իր անունով է ուղարկել լաբորատոր
հետազոտության: Տաթևն ու Սարգսյանը տեղյակ էին վաղուց, բայց
թաքցնում էին: Ավելին, Սարգսյանին մեծ գումար է փոխանցվել, որով
77