Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Մենք մի ելք ունենք մեզ ապահովագրելու համար, ավելի շուտ`
ապացույցն ապահովագրելու, եթե անգամ մեզ հետ մի բան պատահի:
-Ի՞նչ ես առաջարկում, - զարմացած հարցրեց Տաթևը Սամվելին:
Մի պահ լռություն տիրեց: Սամվելը փորձում էր հասկանալ ինչ
կերպ կարձագանքի Տաթևը իր առաջարկին:
-Հրապարակել կրիչի պարունակությունը, - վերջապես խոսեց
Սամվելը:
-Այո, իսկապես ինչպես չէի մտածել մինչ այդ, բայց մեկ րոպե, շփոթվեց Տաթևը, - այդ կերպ մենք ի վիճակի չենք լինի ապացուցել
մեր
անմեղությունը:
Ավելին,
կդառնանք
այս
ողջ
հանցագործությունների շարունակողը…
-Տաթև, ինչի մասին ես խոսում: Մենք հանուն արդարության են
պայքարել: Հիմա միակ ելքը դա կարող է լինել:
Տաթևին համոզիչ չթվաց Սամվելի ասածը, առավել ևս եթե ուզենա
իր
կայքի
միջոցով
հրապարակել,
ապա
մտածում
է
միայն
սենսացիայի մասին: Այդ կերպ իրենք կորցնում էին միակ ապացույցի
«հեղինակային իրավունքը», բացի այդ էլ այն տեղեկույթը, որին
տիրապետում է ինքը ու հիմա այն ընդամենը մեկ փոքրիկ կրիչի մեջ
է, գուցե ենթակա չէ հրապարակման և կարող է էլ ավելի
վատթարացնել առանց այդ էլ վատ վիճակը: Բայց հաջորդ
վայրկյանին մի կողմ վանեց այս միտքը: Պետք է ապահովագրել ամեն
դեպքում:
-Սպասիր տեսնեմ ուր գնաց Բադալյանը, գուցե հաջողվի գտնել
համացանցին միանալու որևէ միջոց:
-Նաև հեռախոս, - ավելացրեց Սամվելը:
Հազիվ էր Տաթևը մոտեցել դռանը, երբ այն արագ բացվեց: Շեմքին
հայտնվեց Բադալյանը` այլյայլված դեմքով ու հրեշավոր հայացքով:
71