Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 72

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Սրիկանե՛ր,- այնքան ուժեղ բղավեց նա, որ Տաթևին թվաց` ուր որ է կխլանա, -դուք օգտվեցիք իմ բարեհոգությունից, այնինչ երկուսդ էլ հանցագործներ եք: Ո՛չ մի տեղ էլ չեք գնա, մինչև պատասխան չտաք ձեր արածի համար: Տաթևը Բադալյանի ձեռքին ատրճանակ նկատեց, որն արագ ուղղվեց դեպի իրեն: *** «Սա արդեն չափից դուրս է, - մտածում էր Մեսրոպյանը,սպանությունից երկու ժամ անց դեռ չեն կարողանում ճշտել սպանվածի ինքնությունը»: Հերթական անգամ Գալստյանին հրահանգել էր արագացնել սպանվածի ինքնության ճշտումը: Իր ձեռքի տակ էին տպագրական սարքից հանված երկու էջերի կրկնօրինակը: Անգլերենից չէր բողոքում, բայց իր համար էլ էր շատ բառեր տարօրինակ ու անհասկանալի էին: Ի՞նչ էր այս ամենը նշանակում, արդյո՞ք այս երկու էջանոց գենետիկայի բառերով հարուստ փաստաթուղը կարե՞լի էր համարել ինչ որ կարևոր իրեղեն ապացույց: Նրա ուշադրությունը գրավեց թղթի անկյունում հազիվ երևացող նշումը, որն ավելի շուտ կնիք էր կամ դրոշմ: Թեպետ հստակ պատկեր չկար, սակայն երևում էին LO ու LAB տառերը և LLSG հապավումը: Դուռը թակեցին ու հազիվ էր Մեսրոպյանն ասել` մտե՛ք, շեմքին հայտնվեց Գալստյանը: 72