Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Հաստատ չեմ մեռնի, չեմ էլ պատրաստվում, - շարունակեց
Սամվելը:
Մինչ այդ, դռան մյուս կողմում Բադալյանը զրուցում էր
բջջայինով:
-Դու միայն մեկ ելք ունես` արագ հեռանալ: Ինչ ես կարծում
ոստիկանությունը գլխի չի՞ ընկնի: Այնտեղ նրանցից մեկի դիակն է:
Եթե պարզեն ինչացու է, դու էլ, էլ ես կորած, ես էլ: Մենք ակամա
դարձանք հանցագործների ու ահաբեկիչների գործընկեր:
-Սպասիր, -լսվեց հեռախոսի մյուս կողմից,- ամեն ինչ լավ կլինի:
Այս պահին խնդիր է սերմացուն, այն արդեն ոչնչացվում է, քեզ մնում
է օգտվել առիթից ու վերացնել ապացույցը: Վստահ եմ նրանց մոտ է
կրիչը: Այն ոչ մի դեպքում չպետք է հրապարակվի: Մի մոռացիր, որ
դու էլ ես ներքաշված այս կեղտի մեջ այնքան, որքան ես: Այնպես որ
գործիր արագ: Հանգիստ եղիր, ահաբեկիչներին կգտնեն: Մենք ոչ թե
նրանց գործընկերն ենք, այլ առաջին զոհերը: Բայց քո պարագայում
վստահ չեմ կարող լինել, քանի որ նրանցից մեկն