Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
***
-Կարող եք զգալ ինչպես ձեր տանը: Այստեղ մենք մենակ ենք, ամեն
դեպքում անվտանգ ու ապահով:
-Պարոն Բադալյան, իսկ մենք որտե՞ղ ենք:
-Ա՜… ես մոռացա ասել: Այս առանձնատունը եղբորինս է: Նրանք
ընտանիքով Հանրապետությունում չեն, ես էլ ստիպված եմ հետևել:
-Գեղեցիկ առանձնատուն է, - քթի տակ խոսեց Սամվելն ու ընկավ
բազմոցին:
- Ես հիմա կկանչեմ հարևանուհուն, նա բուժքույր է, կօգնի:
-Մինչ այդ, պարոն Բադալյան, խնդրում եմ կապվել ոստիկանապետի կամ ԱԱԾ-ի հետ:
-Իհարկե, հիմա կկապվեմ, բայց նախ օգնություն ցույց տանք նրան,
- Սամվելին նայելով դուրս եկավ Բադալյանը:
-Ի՞նչ, այստեղ սպասելու ենք մինչև ոստիկանապետն իր ոտքով գա
մեզ տեսակցությա՞ն, - սկսեց Սամվելը, երբ Բադալյանը իր հետևից
փակեց դուռը:
-Քանի դեռ մենք այստեղ ենք, ուրեմն ապահով ենք, և կրիչը
նույնպես: Հիմա առավել քան պետք է պահպանել միակ ապացույցը,
որը կա մեր ձեռքին:
Տաթևը սկսեց ուշադիր զննել Սամվելի վերքերը:
-Լուրջ վնասվածք չկա կարծես, հաստատ չես մեռնի, - ծիծաղեց
Տաթևը:
69