Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Աստված իմ մենք հետախուզման մեջ ենք, - բացականչեց Տաթևը,պետք է կապվել անմիջապես ոստիկանապետի հետ ու խնդրել
հանդիպում: Ուշացնել պետք չէ:
-Մենք արդեն տեղ հասանք, - միջամտեց Բադալյանը, - եկեք
հասկանանք ինչ պետք է անենք, նոր զանգահարենք թեկուզ
նախագահին:
Մեքենան կանգ առավ շքեղ առանձնատան դիմաց: Մեկ ակնթարթ
հետո դարբասները բացվեցին ու մեքենան մտավ մեծ կալվածքի
սահմաններից ներս:
Սամվելի ու Տաթևի հայացքները հանդիպեցին, ու երկուսի գլխում
էլ նույն հարցն էր: «Որտե՞ղ ենք»:
***
-Հայտնաբերվել
է
երեք
դիակ:
Երկուսը
նախարարության
աշխատակիցներ են, մյուսի ինքնությունը ճշտվում է, - զեկուցում էր
Մեսրոպյանը ոստիկանապետին:
-Ովքե՞ր են սպանվածները, - ընդհատեց ՀՀ ո