Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
հայտնվել: Տաթևին ասել դրա մասին, իզուր է հավանաբար ինքն էլ
գլխի է ընկնում, իսկ նախարարի՞ն, արդյոք նա կշարունակի օգնել,
եթե իմանա, որ ոստիկանությունը իրենց է փնտրում:
-Պարոն Բադալյան կարո՞ղ եմ ես էլ օգտվել բջջայինից:
Բադալյանի պատասխանը եղավ «իհարկե», բայց նորից այն
տոնայնությամբ որ «ոչ»-ի էր նման:
Տաթևը չէր պատրաստվում զանգ կատարել: Նա բջջայինի միջոցով
միացավ համացանցին ու փնտրեց մտքին եկած առաջին իսկ
լրատվական կայքի հասցեն:
Այն ինչ կարդաց ուղղակի ապշեցուցիչ էր, և հավանաբար մի շարք
վարկածներից մեկը:
«Փոխնախարարի
սպանությունը
կապված
է
խանդի
հետ»
վերտառությամբ հոդվածում նշվում էր, թե հիմնական կասկածյալը
իր ամուսինն է, ով ձերբակալվել է դեպքից քիչ անց:
«Ա՜յ թե երևակայություն ունեն լրագրողները»:
Մեկ այլ հոդվածում էլ նշվում էր, որ քաղաքում հայտարարվել
արտակարգ դրություն, այն բանից հետո, երբ զինված հարձակում է
իրագործվել Կառավարական տան աշխատակիցների վրա: Զոհերի
թիվը ըստ կայքի երեքն էր, բայց ոստիկանությունը մտավախություն
ունի, որ տուժածները կարող են ավելին լինել:
Գտավ
մեկ
այլ
հոդված,
որտեղ
ներկայացվում
էր,
թե
ականատեսների պնդմամբ մի խումբ զինված անձիք են նկատվել
մուտքի մոտ, այնուհետև նրանք հեռացել են, իսկ պատուհանից երկու
հոգի դիմել են փախուստի: Ոստիկանությունն արդեն հասցրել է
պարզել թե ովքեր են փախչել: Նշված էին իրենց անունները:
Հայտարարվել է հետախուզում:
63