Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 62

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Արտակ, ես եմ, - հազիվ կարողացավ արտասանել Սամվելը, երբ Տաթևը բոթեց Սամվելին, հասկացնելու համար, որ որևէ ավելորդ բառ չասի: -Արտակ ես լավ եմ, միայն ասա ի՞նչ է կատարվում այդտեղ: -Ո՞ւր ես: Լրագրողները մի կողմից ոստիկաններն էլ մյուս, քեզ են փնտրում: Շտապ պահանջում են ներկայանաս: Բայց հենց նոր լրատվության վարչությունից հայտնեցին, որ հետախուզում է հայտարարվել: Հիմա քո ու այդ կնոջ նկարները բոլոր լրատվական կայքերի առաջին էջերին է: Մամուլն էլ ինչ ասես գրում է: Ի՞նչ անեմ, հերքում տա՞մ: -Ո՛չ, ցանկացած հաղորդագրություն կարող է անսպասելի հետևանքների բերել: Միայն գրիր, որ լուրերը չեն հաստատվել և դեռ ապացույցներ չկան, դե դու ավելի լավ կմտածես, բայց ոչ մի լուր իմ զանգի մասին, լա՞վ: Եթե հարմար լինի հետո կխոսենք… Սամվելը սեղմեց անջատման կոճակն ու Տաթևը հեռախոսը գրեթե խլեց նրա ձեռքից: -Ինչո՞ւ զանգեցիր: Հիմա ամեն քայլը կարող են վերահսկել, - մի կերպ զայրույթը զսպելով խոսեց Տաթևը: -Հանգիստ եղեք, - միջամտեց Բադալյանը, - հեռախոսահամարը չի երևում վերջերս եմ սկսել օգտվել Կառավարությանն ընձեռած այդ հնարավորությունից: Հայելու մեջ հայտնվեց Բադալյանի խորամանկ ժպիտը, որը տարօրինակ թվաց Տաթևին: Սամվելի դեմքին գույն չէր մնացել: Իհարկե կարելի էր հասկանալ, մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, բայց սա հիմնական պատճառը չէր: Ականջներում դեռ Արտակի բառերն էին` հետախուզում են հայտարարել: Աստվա՜ծ իմ, այս ինչի մեջ ենք 62