Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Երրորդ սպանվածի ինքնությունը չճշտվե՞ց, - շտապեց հարցնել
Մեսրոպյանը:
-Դեռ ոչ:
Մեսրոպյանի գլխում արդեն իսկ վարկածեր էին պտտվում:
-Խուզարկեք
ողջ
հարկաբաժինը:
Հնարավոր
է
հագուստ,
պայուսակ կամ նույնիսկ այլ մարդկանց գտնենք: Պարզեք ում են
զանգահարել վերջին րոպեին ընդունարանի հեռախոսից: Շտա՛պ:
Գալստյանը համաձայնության նշան ցույց տվեց ու հեռացավ:
Վայրկյաններ անց Հանրապետության գլխավոր ոստիկանապետը
նույնպես ժամանեց` տեղում ծանոթնալու իրավիճակին:
***
Սամվելը փորձում էր գտնել բջջայինը, բայց այն չկար:
«Հավանաբար ճանապարհին ընկել է»:
-Պարոն Բադալյան, ձեր բջջայինից մեկ զանգ կարո՞ղ եմ կատարել,
- հարցրեց Սամվելը:
-Ա՜… այո, իհարկե, - եղավ Բադալյանի պատասխանը, սակայն
«այո»-ն այնպես ասաց, որ ավելի շուտ «ոչ»-ի էր նման:
Սամվելն առաջինը հավաքեց Արտակի հեռախոսհամարը, ավելի
ճիշտ այն միակն էր, որ կարողացավ հիշել: Զանգը գնում էր, բայց
պատասխան չկար: Սամվելը մի կերպ էր կարողանում հեռախոսն
ականջին մոտ պահել ու ամեն զանգի ազդանշանից հետո քիչ էր
մնում դեն նետեր բջջայինը: Վեջապես լսվեց Արտակի ակնհայտ
հուզված ձայնը:
61