Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
-Կինը սննդի անվտանգության տեսչության պետն է` Տաթև
Ստեփանյանը, ով արդեն իսկ հետախուզման մեջ է, իսկ տղամարդը
լրատվական կայքերից մեկի խմբագիր:
-Սատանան գլուխ չի կարող հանել անգամ այս ամենից: Գրողը
տանի, ինչ է՞, նրա՞նք են այս ամենն արել:
Տեսագրությունում պարզ երևում էր` ինչպես են հաջողացնում
դուռը բացել: Մինչ տղամարդը կոտրում է փականը, կանայք փորձում
են զանգահարել, և կարծես Տաթևը հեռախոսազրույց է ունենում, որից
հետո երեքով մտնում են փոխնախարարի աշխատասենյակ: Եռյակը
հայտնվում է մյուս էկրանին` արդեն աշխատասեյակում: Տղամարդն
ու Տաթևը չհրկիզվող պահարանի մոտ են: Հստակ կարելի է տեսնել`
ինչպես է տղամարդը փոխանցում բանալի` պահարանի բանալին:
Թեև ձայն չկա, սակայն դժվար չէ նկատել, որ Տաթևը բարկացած տեսք
ունի:
Մյուս
կինը
մոտենում
է
պահարանին
ու
հավաքում
ծածկաթիվը: Վերջին դրվագը պահարանի դռան բացումն է, ու
տեսանյութն ավարտվում է:
-Այս մեկն էլ են անջատել հենց այստեղից, - բացատրեց
երիտասարդ քրեագետը:
«Եթե այստեղից, ապա ինչպես են միայն մեկ հոգու մատնահետք
գտել: Ո՞վ
է
անջատել, անվտանգության աշխատակի՞ցը, թե
հանցագործները: Ձեռնոցները… Մյուս սպանված անվտանգության
աշխատակցի
ձեռքին
ռեզինե
ձեռնոցներ
կային»,-
հիշեց
Մեսրոպյանը:
Դռան մոտ երևաց Գալստյանը:
-Պարոն գնդապետ, ականատեներ կան ովքեր տեսել են ինչպես են
պատուհանից երկու հոգի ոստիկանության ժամանման պահին դուրս
եկել: Նրանից մեկը` տղամարդը, վիրավոր է եղել:
60