Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
ինքն էր ուղարկել լաբորատոր ստուգման, այն էլ որպես անհատ: Է՞լ
ինչեր են կատարվել իմ քթի տակ: Ինքնս կպարզեմ ամեն ինչ»:
-Ես ուզում եմ միայն ոստիկանապետի, կամ էլ ԱԱԾ-ի պետի հետ
զրուցել, ուրիշ ոչ մեկի, - լռությունը խախտեց Տաթևը:
-Գնանք ապահով տեղ, վիրավորին անհրաժեշտ օգնություն ցույց
տանք, ու հասկանանք` ինչ անենք:
Տաթևը հանգիստ շունչ քաշեց ու օգնեց Սամվելին վերնաշապիկը
պատռել, հետո դրանով կապեց վերքը:
Մեքենան մեծ արագությամբ դուրս եկավ Երևանից:
***
Երևանի
ոստիկանության
անսպասելի
էր
լսել
ծառայության
կրակոց
հենց
պետի
Կառավարական
համար
տանը:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին երեք դիակ:
Երեքն էլ
նախարարության աշխատակիցներ, երկուսն անվտան-
գության աշխատակիցներ, իսկ մեկը սպանված փոխնախարարի երիտասարդ օգնականը:
Մինչ
տեղ
կհասնեին
գլխավոր
դատախազության
աշխատակիցներն ու ոստիկանապետը, Երևանի ոստիկանության
ծառայության
պետն
անձամբ
սկսեց
հետևել
տարվող
աշխատանքներին:
Իր երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում, նման մեկ
դեպք էր հիշում. Ազգային Ժողովում կատարված ահաբեկչությունը:
Այս մեկը անկասկած ևս ահաբեկչություն էր և անմիջապես կապված
է փոխնախարարի սպանության հետ: Կատարվել էր հարձակում
57